«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ

Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ
13.12.2016 | 12:08

APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, այսուհետ նույնպես ակտիվորեն կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Մեր երկիրը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»։

Սա Ստեֆան Վիսկոնտիի առաջին այցն է տարածաշրջան։ Վիսկոնտին Բաքվում հաստատել է Ֆրանսիայի դիրքորոշումը՝ նշելով, որ նա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համատեղ ջանքեր կգործադրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ